Մատչելիության հղումներ

Ռուսաստանում պղծել են բռնաճնշումների զոհերի հուշարձանը


Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Տայշետ քաղաքում անհայտ անձինք պղծել են բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 4-ի երեկոյան։

Վանդալները հուշարձանի վրա կարմիր ներկ են լցրել, որի հետևանքով հնարավոր չէ կարդալ նաև հուշատախտակի գրությունները։ Քաղաքի պուրակում հուշարձանը վերջերս էր տեղադրվել՝ անցած հունիսին։

Ստալինյան զանգվածային բռնաճնշումնրի ժամանակ Տայշետսկի շրջանում էր գտնվում հայտնի ճամբար «Տայշետլագը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG