Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին


Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Ժան Կաստեքս, Փարիզ, 3-ը հուլիսի, 2020թ.
Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Ժան Կաստեքս, Փարիզ, 3-ը հուլիսի, 2020թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան Կաստեքսին Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Վստահ եմ՝ Ձեր գլխավորությամբ Ֆրանսիայի կառավարությունը կկարողանա հաջողությամբ հաղթահարել համավարակի մարտահրավերը և առաջ մղել Ֆրանսիան դեպի նոր նվաճումներ»։

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք է՛լ ավելի կամրապնդենք ընդհանուր արժեքների և պատմամշակութային առնչությունների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները։ Մենք բարձր ենք գնահատում համավարակի հաղթահարման հարցում բարեկամ Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին», - գրել է Նիկոլ Փաշինյանը Ժան Կաստեքսին՝ մաղթելով նրան քաջառողջություն և եռանդ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հաղթական ապագա։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ժան Կաստեքսին վարչապետ է նշանակել երեկ:

XS
SM
MD
LG