Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ազգային անվտանգության ծառայության ընթացիկ գործունեությանը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ԱԱԾ տնօրենին պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ:

Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնել է հունիսի 8-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG