Ռուսաստանն ու Բելառուսը փոխըմբռնման են եկել գազի գնի ձևավորման շուրջ, հայտարարել է Մոսկվայում Բելառուսի դեսպանը՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի երեկվա հանդիպումից հետո։ Դիվանագետը չի հստակեցրել՝ այդ փոխհամաձայնությունը գնային ինչ տեսք է ունենալու, փոխարենը պնդել է, թե կողմերը պայմանավորվել են է’լ ավելի խորացնել ինտեգրացիոն գործընթացները։
Մի քանի ամիս է՝ Բելառուսի նախագահը հորդորում է էժանացնել նավթն ու գազը, Կրեմլը դրա դիմաց պահանջում է խորացնել ինտեգրացիան:
Այսօր Բելառուսի դեսպանը բացել է փակագծերն ու պնդել, թե անցած տարի ներկայացված տարբերակով Մոսկվան պահանջել է Մինսկից լիազորությունների մոտ 95 տոկոսը փոխանցել վերազգային մարմնին։ Թե ինչ տարբերակ է նախատեսվում այժմ, դիվանագետը չի նշել:
Ինքը՝ Բելառուսի նախագահը, Պուտինի հետ երեկվա հանդիպումից դեռ մանրամասներ չի հայտնել:
Տե՛ս նաև այստեղ