Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն խնդրել է Պուտինին էժանացնել գազը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին ռուսական գազի գինը պետք է լինի ավելի ճկուն և «տանելի սպառողների համար», հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հեռակա նիստի ժամանակ:

«Ակնհայտ է, որ այսքան կտրուկ փոփոխությունների դեպքում անհրաժեշտ է գազի գինը համապատասխանեցնել ներկա տնտեսական իրավիճակին»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

«Այստեղ ուզում եմ հատուկ դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի մենք օպերատիվ կերպով քննարկենք այդ հարցը»,- ասել է Լուկաշենկոն` ընդգծելով` նաև այս հարցից է կախված միության արդյունավետությունն ու աշխատունակությունը:

Ավելի վաղ նաև Հայաստանն էր նման հարց բարձրացրել: Նախօրեին, սակայն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ առայժմ պաշտոնական Երևանը «Գազպրոմից» պատասխան չի ստացել:

XS
SM
MD
LG