Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն վստահեցնում է՝ Բելառուսում խնդիրները լուծվում են առանց ուժի կիրառման


Բելառուս - Ոստիկանները բերման են ենթարկում ընդդիմադիր ակտիվիստին, Մինսկ, 19-ը հունիսի, 2020թ.

Բելառուսում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների ֆոնին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում խնդիրները լուծվում են խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման, իսկ քաղաքական նպատակները իշխանությունների կողմից երբեք չեն հետապնդվում:

«Եթե մենք այդ գողերի անկախության տարիներին նրանց թևերը չկտրեինք, այսօր կկառուցեին օլիգարխիկ պետություն, և ծնկաչոք կկանգնեինք»,- հայտարարել է Լուկաշենկոն ու հավելել. - «Դրա համար դրան նայեք հանգիստ և մի մտածեք, թե որևէ մեկը դա օգտագործում է քաղաքական նպատակներով։ Բելառուսում նման անհրաժեշտություն չկա՝ ինչ-որ բան օգտագործել քաղաքական նպատակներով»։

Այս հայտարարությունից մեկ օր առաջ Լուկաշենկոյի քաղաքական մրցակից, նախագահական ընտրություններում հնարավոր հակառակորդ Վիկտոր Բաբարիկոյին և նրա որդուն մեղադրանք է առաջադրվել, նրանք ձերբակալված են: Մեղադրանքի մանրամասները չեն հաղորդվում:

XS
SM
MD
LG