Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը քննարկում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը


«Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանը խորհրդարանին է ներկայացնում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, Երևան, 22-ը հունիսի, 2020թ.

Ազգային ժողովն այսօր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանում քննարկում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Օրինագիծը ներկայացրել են իշխող «Իմ քայլը» խմբակցության ավելի քան հինգ տասնյակ պատգամավորներ: Նախագծով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի (ՍԴ) այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, ինչպես նաև դատարանի նախագահի պաշտոնավարումը, իսկ նոր նախագահ կընտրեն ՍԴ դատավորները՝ թափուր տեղերը համալրելուց հետո միայն:

Օրինագծի հիմնավորումն այն է, որ Սահմանադրական դատարանը պետք է համապատասխանի 2015 թվականի Սահմանադրության ոգուն:

Ըստ էության, այս նախագիծը գալիս է փոխարինելու հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագծին, համաձայն որի՝ դադարեցվում էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ևս վեց դատավորների լիազորությունները: Ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Մանրամասները՝ քիչ անց

XS
SM
MD
LG