Մատչելիության հղումներ

Բոլթոնի վիճահարույց հուշագրությունը առաջիկա երեքշաբթի կհայտնվի վաճառքում


ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, արխիվ
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, արխիվ

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի վիճահարույց հուշագրությունը առաջիկա երեքշաբթի կհայտնվի վաճառքում. Դաշնային դատարանը մերժել է գրքի վրա արգելանք դնելու և տպագրված օրինակները առգրավելու` Սպիտակ տան հայցը:

Վաշինգտոնի շրջանի դատավորը փաստել է` «Բոլթոնի միակողմանի քայլը լուրջ մտահոգություններ է առաջացնում, դրանով նա «ամենայն հավանականությամբ հարվածի տակ կդնի ազգային անվտանգությունը», այդուամենայնիվ, դրա արգելանքը չի տա համապատասխանող լուծումը. գրքի տպագրված օրինակներն արդեն հասել են գրախանութներ, դրա որոշ հատվածներ էլ` հրապարակվել համացանցում ու լրատվամիջոցներում:

Դատավորը միաժամանակ արձանագրել է, որ Սպիտակ տան նախկին խորհրդականը կարող է քրեական հետապնդման ենթարկվել` հույժ գաղտնի տեղեկություններ բացահայտելու համար: Նախագահ Թրամփը պնդել էր, թե գրքում միայն «ստեր են ու հորինված պատմություններ»:

XS
SM
MD
LG