Մատչելիության հղումներ

Ջոն Բոլթոնն ազատվում է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից


ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, արխիվ, Մինսկ, 29 օգոստոսի, 2019թ.

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ազատվում է պաշտոնից: Հրաժարականը նախագահ Դոնալդ Թրամփն է պահանջել, դա պատճառաբանելով քաղաքականության շուրջ մի շարք սուր տարաձայնություններով:

«Ես տեղեկացրել եմ Ջոն Բոլթոնին, որ նրա ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես համաձայն չէի նրա շատ առաջարկների հետ, համաձայն չէին նաև աշխատակազմի անդամներից շատերը»,- Թվիթերում գրել է նախագահը:

Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կհայտնի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG