Հունիսի 14-20-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ, որի արդյունքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«ՊԲ-ի առաջապահ ուժերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են հստակորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները», - ասված է հաղորդագրությունում: