Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Համապատասխան որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այսօր, այն հրապարակված է Կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:
Ջավադյանը Կենտրոնական բանկի նախագահն էր 2008 թվականից, այս շաբաթ լրացավ նրա պաշտոնավարման ժամկետը:
Կենտրոնական բանկն այժմ ղեկավարում է Մարտին Գալստյանը, ում Ազգային ժողովն ընտրել է երկու ամիս առաջ: