Մատչելիության հղումներ

Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահ


ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը ելույթ է ունենում ԱԺ-ում, 16-ը ապրիլի, 2020թ.

Ազգային ժողովն այսօր Մարտին Գալստյանին ընտրեց Կենտրոնական բանկի նախագահ: Փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցած 119 պատգամավորներից «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուի օգտին ձայն տվեցին 104-ը, դեմ՝ 15-ը:

Մարտին Գալստյանը 2018 թվականից Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։ Երևանի Պետական համալսարանում ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան, որպես մագիստրոս սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան Կառավարման դպրոցում, դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

2008 թվականից Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG