Մատչելիության հղումներ

Ուկրաինայի փոխվարչապետը և նախագահի խորհրդականը կորոնավիրուսով են վարակվել


Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը, արխիվ
Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը, արխիվ

Ուկրաինայում կորոնավիրուսով են վարակվել երկրի փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը և նախագահի խորհրդական Ռուսլան Դեմչենկոն: Ըստ ուկրաինական լրատվամիջոցների` նրանք վարակը հաստատվելուց առաջ` հունիսի 12-ին, մեկնել էին Փարիզ` Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ բանակցություններ վարելու նպատակով:

Անցած օրերին կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Ուկրաինայի նախագահի տիկնոջ՝ Ելենա Զելենսկայայի մոտ, որից հետ նախագահ Ալեքսանդր Զելենսկին որոշել է անցնել աշխատանքի հեռավար ռեժիմի, թեև նրա թեստավորման արդյունքը բացասական էր։

Ուկրաինայում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է վարակի 648 նոր դեպք՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 31 հազար 154-ի: Ավելի քան 41 միլիոն բնակչություն ունեցող երկրում համաճարակի հետևանքով մահացել է 889 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG