Մատչելիության հղումներ

Ուկրաինայի առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուս են հայտնաբերել


Ելենա և Վլադիմիր Զելենսկիները, արխիվ
Ելենա և Վլադիմիր Զելենսկիները, արխիվ

Ուկրաինայի նախագահի կինը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին Ելենա Զելենսկայան հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

«Տարօրինակ է, ես և ընտանիքս անշեղորեն հետևել ենք դիմակներ կրելու, ձեռնոցներ հագնելու և շփումները նվազագույնի հասցնելու կանոններին, սակայն ես վարակվել եմ», - Ֆեյսբուքում գրել է Զելենսկայան և ավելացրել. - «Վլադիմիրն ու երեխաները նույնպես ստուգման են ենթարկվել, նրանց թեստերի արդյունքը բացասական է»:

Ելենա Զելենսկայան հաղորդել է, որ հիմա ամբուլատոր եղանակով է բուժվում, իրեն լավ է զգում և մեկուսացվել է, որ չվարակի ընտանիքի անդամներին:

Ուկրաինայում կարանտին է սահմանվել մարտի 17-ին, այդ երկրում ընդհանուր հաշվով վարակվել է մոտ 30 հազար մարդ, մահացել է 870 հիվանդ, մոտ 13,5 հազար հիվանդ ապաքինվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG