Մատչելիության հղումներ

Արգենտինայում օրական գրանցվում է կորոնավիրուսի առնվազն հազար դեպք


Արգենտինայի սանիտարական ծառայությունն ախտահանում է մետրոյի կայարանները, Բուենոս Այրես, արխիվ
Արգենտինայի սանիտարական ծառայությունն ախտահանում է մետրոյի կայարանները, Բուենոս Այրես, արխիվ

Արգենտինան հայտնել է, որ այս ժամանակաշրջանում օրական գրանցվում է կորոնավիրուսի ավելի քան հազար դեպք:

Մայրաքաղաք Բուենոս Այրեսում երկարաձգել են կարանտինը: Առողջապահության նախարարության փոխանցմամբ, ընդհանուր հաշվով երկրում ախտահարվել է մոտ 25 հազար մարդ, մահացել է առնվազն 717 հիվանդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքն Արգենտինայում գրանցվել է մարտ ամսին:

Հարավային Ամերիկան դարձել է կորոնավիրուսի տարածման խոշոր կենտրոններից մեկն աշխարհում: Բրազիլիայում վարակվել է ավելի քան 806 հազար մարդ, մահացել է ավելի քան 41 հազար հիվանդ:

XS
SM
MD
LG