Մատչելիության հղումներ

Նիդերլանդներում վերսկսվում է «Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ»-ի կործանման գործով դատը


Նիդերլանդներ - «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավի կործանման գործով դատավարության մեկնարկը, Բադհյովեդորպ, 9-ը մարտի, 2020թ.

Նիդերլանդներում վերսկսվում են Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող օդային տարածքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման գործով դատական լսումները, որոնք հետաձգվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասում Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող օդանավի կործանման հետևանքով զոհվել է 298 մարդ, որոնցից 195-ը՝ Նիդերլանդների քաղաքացիներ:

Աղետը հետաքննել են Նիդերլանդների Անվտանգության հարցերով խորհուրդը և Միացյալ քննչական խումբը՝ Նիդերլանդների ղեկավարությամբ: Քննչական խմբի վարկածի համաձայն՝ օդանավը խոցած զենքը ներկրված է Ռուսաստանից: Հրթիռն արձակվել է Ուկրաինայի արևելքի անջատականների կողմից վերահսկվող տարածքից:

«Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ»-ի կործանումը համարվում է աշխարհի ամենաողբերգական ավիաաղետը, 10 խոշոր ավիավթարներից մեկը, խոշորագույնը՝ 21-րդ դարի ընթացքում և հետխորհրդային տարածքում:

XS
SM
MD
LG