Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ն կազմում է համաշխարհային ֆուտբոլին ֆինանսապես աջակցելու ծրագիր


ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, արխիվ:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, արխիվ:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն կառույցի անդամ ֆեդերացիաներին հասցեագրված տեսաուղերձում հայտնել է, որ կորոնավիրուսից տուժած համաշխարհային ֆուտբոլին ֆինանսական աջակցություն տրամադրելու ծրագիր կազմելու աշխատանքն ավարտական փուլում է:

Համավարակի կապակցությամբ ֆուտբոլային լիգաների գերիշխող մասը զրկվել է խաղեր անցկացնելու հնարավորությունից, ինչը ծանր հարված է հասցրել թե՛ ազգային ֆեդերացիաներին և թե՛ ակումբներին:

Ինֆանտինոն հավաստիացնում է, որ առաջարկվող ծրագրով նախատեսվում է ֆինանսապես սատարել ոչ միայն աշխարհի ամենահզոր և հայտնի թիմերին, այլև բոլոր մակարդակի լիգաներում հանդես եկողներին:

«Լավագույն ակումբների խաղերը վերսկսելն, իհարկե, առաջնահերթություն է, բայց մենք պարտավոր ենք մտածել նաև ազգային հավաքականների, կանանց ֆուտբոլի, ավելի ցածր մակարդակի տեղական լիգաների, երիտասարդ ֆուտբոլիստների մասին։ Մենք պետք է միասնություն դրսևորենք և երաշխավորենք ամբողջ աշխարհում ֆուտբոլի վերականգնումը: Սա է մեր առաջնահերթությունը և մեր ֆինանսական ծրագրի սկզբունքը»,- ասել է Ինֆանտինոն:

ՖԻՖԱ-ի ղեկավարը նաև ընդգծել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու ընթացքում գերնպատակ պետք է համարվի մարզիկների և մարզասերների առողջության պաշտպանությունը:

XS
SM
MD
LG