Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ն աշխատում է ֆինանսական խնդիրները լուծելու «ֆուտբոլի Մարշալի պլանի» մանրամասների վրա


ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն, արխիվ
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն, արխիվ

ՖԻՖԱ-ն աշխատում է ֆուտբոլի ոլորտում կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրները լուծելու «ֆուտբոլի Մարշալի պլանի» մանրամասների վրա:

Ենթադրվում է, որ խոսքը ՖԻՖԱ-ի ռեզերվային ֆոնդերից մոտավորապես 2 միլիարդ 700 միլիոն դոլար ֆուտբոլի ազգային կառույցներին, ակումբներին հատկացումներ կատարելու հնարավորության մասին է:

Ֆուտբոլը եկամուտներ չի ստանում, հանդիպումներ չեն անցկացվում, մարզադաշտերը դատարկ են, բազմաթիվ խնդիրները, այդ թվում՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների, մարզիչների աշխատավարձը վճարելու հարցերն ուսումնասիրելու համար ՖԻՖԱ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն 2016 թվականին նախընտրական պայքարում հայտարարել էր՝ «ՖԻՖԱ-ի փողերը պատկանում են ոչ թե նախագահին, այլ ձեր փողերն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG