Մատչելիության հղումներ

Ինչպես պետք է կրել դիմակը․ պարզաբանում է համաճարակաբանը


Պարետի որոշմամբ, դիմակ կրելը պարտադիր է ամենուր, արդեն նաև հանրային բաց տարածքներում: Ինչպե՞ս, քանի՞ օր և քանի՞ ժամ կարելի է կրել պաշտանիչ դիմակները: Այս հարցերը «Ազատության» խնդրանքով պարզաբանում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժին պետ Ռոմելլա Աբովյանը:

Եռաշերտ բժշկական դիմակների մասին նա ասաց. – «Դրանք միանգամյա օգտագործման են, և կրկնակի օգտագործումը կատեգորիկ չի թույլատրվում անգամ ախտահանումից հետո: Մինչ դիմակը վերցնելու տուփից կամ համապատասխան զիպ փականով փաթեթից, դիմակը չի կարելի դնել պայուսակի մեջ, գրպաններում կամ մեքենայի որևէ հատվածում, ձեռքերը ախտահանելուց հետո դիմակի թեկիլներից դիմակը հագցվում է դեմքին այնպես, որպեսզի ներքևի հատվածը իջնի կզակից ներքև, և վերևի հատվածը հպվի քթին: Դիմակը, երբ մենք առաջին անգամ դրեցինք մեր դեմքին, կարող ենք պահել երեք ժամ, որովհետև դիմակը շնչելու և արտաշնչելու ընթացքում խոնավոնում է, և երեք ժամ հետո պարտադիր դիմակը պետք է փոխվի: Այսինքն` այս դիմակը թելիկներից վերցնում ենք, հանում ենք և գցում ենք փակ աղբամանի մեջ»:

Անդրադառնալով ռեսպերատորով դիմակներին` մասնագետն ասաց. – «N95 կամ FFP2, FFP3 դիմակների պիտանելիության ժամկետը 8 ժամ է: Բայց ես անպայման ուզում եմ նշել, որ այս կարգի դիմակները նախատեսված են բժշկական կազմակերպություններում կիրառելու համար այն պացիենտների հետ, ովքեր ունեն ախտանշաններ, և ում հետ իրականացվում է սերտ շփում, բժշկական միջամտություն: Անգամ բժշկական կազմակերպության վարչական տարածքներում և այն դեպքերում, երբ որ մենք պացիենտի հետ կարողանում ենք պահել սոցիալական հեռավորություն և ընդամենը որոշակի հարցում ենք իրականացնում, նման դիմակները ցուցված չեն: Կարող են նման դիմակներ կիրառվել նաև տնային պայմաններում, երբ որ խնամակալները իրականացնում են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտի հետ շփում տնային պայմաններում: Կատեգորիկ չի թույլատրվում դրանք ախտահանել, քանի որ ախտահանման ընթացքում կարող է կորցնել իր պաշտպանիչ հատկությունները:

Եվ վերջապես ինքնաշեն դիմակների մասին. – «Կտորից պատրաստված դիմակները ևս նախատեսված են միայն առողջ բնակչության համար: Դա պետք է լինի բամբակյա կամ վուշե կտոր, պետք է պատրաստված լինեն ճիշտ, այսինքն` այնպես, որպեսզի հպվի դեմքին: Դրանք, այո, մշակման ենթակա են, այսինքն` մենք պետք է նորից ախտահանենք մեր ձեռքերը, հանենք կտորից այդ դիմակը տեղադրենք մեր դեմքին, որից հետո, երբ որ խոնավանում է դիմակը, կարող ենք փոխել երկրորդով: Կամ եթե չի խոնավացել դիմակը, արդեն վերջացրել ենք, մեզ դիմակը պետք չէ, պետք է դիմակը նորից թելերից հանել, տեղավորել համապատասխան փաթեթի մեջ, տեղափոխել բնակավայր, որտեղ մենք կարող ենք արդեն լվանալ դիմակը 60 բարձր աստիճանի ներքո լվացող հեղուկներով, պարտադիր չորացնել և չորացնելուց հետո նորից տեղադրել համապատասխան փաթեթի մեջ: Բժշկական դիմակը, սոցիալական հեռավորություն պահելու հետ միասին, կառավարում է, որ իմ աերոզոլներ շրջակա միջավայր չեն անցնում»:

XS
SM
MD
LG