Մատչելիության հղումներ

Բաստիլի գրավման օրվա առթիվ Փարիզում անցկացվող ամենամյա ռազմական շքերթը չեղարկվել է


Բաստիլի գրավման օրվա առթիվ անցկացվող շքերթ Փարիզում, արխիվ
Բաստիլի գրավման օրվա առթիվ անցկացվող շքերթ Փարիզում, արխիվ

Ամեն տարի հուլիսի 14-ին` Բաստիլի գրավման օրվա առթիվ Փարիզի կենտրոնում անցկացվող ռազմական շքերթը չեղարկվել է: Այսօր այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը:

Ելիսեյան պալատի տարածած հայտարարության համաձայն, շքերթը չեղարկվել է մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով: «Ռազմական շքերթը այս տարի կփոխարինվի կորոնավիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմի պատվին կազմակերպված ոչ մեծ արարողությամբ», - հաղորդում է AFP գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG