Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը չեղարկեց Իրանի դեմ պատժամիջոցների՝ 2015-ի միջուկային պայմանագրից բխող բացառությունները


ԱՄՆ և Իրանի դրոշները, արխիվ
ԱՄՆ և Իրանի դրոշները, արխիվ

Միացյալ Նահանգները չեղարկում է Իրանի հետ միջուկային պայմանագրից բխող գրեթե բոլոր բացառությունները Թեհրանի դեմ պատժամիջոցների հարցում:

Պետքարտուղար Մայք Փոմփեոյի խոսքով՝ Իրանը շարունակում է միջուկային առճակատումը:

Վաշինգտոնը 60 օր ժամանակ է տալիս ռուսաստանյան, չինական և եվրոպական ընկերություններին՝ դադարեցնելու Իրանի միջուկային օբյեկտեների հետ աշխատանքը:

2018 թվականի մայիսին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս է գալիս Իրանի և աշխարհի գերտերությունների միջև մոտ երեք տարի առաջ կնքված պատմական համաձայնագրից՝ «նոր թափով վերականգնելով» Թեհրանի դեմ սառեցված պատժամիջոցները, ինչպես նաև սպառնալով պատժել այն երկրներին և ընկերություններին, որոնք տնտեսական համագործակցություն կծավալեն Թեհրանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG