Մատչելիության հղումներ

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 35 նոր դեպք


Մայիսի 24-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 369 դեպք, որոնցից 161-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով, հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 35 նոր դեպք, 26 ապաքինված»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Հաստատված դեպքեր, Սանոսյանի տեղեկացմամբ, կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ և Ծովագյուղ համայնքներում:

Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 6 հազար 661 դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG