Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում չեղարկել են «Վերջին զանգը»


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, արխիվ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, արխիվ

Իշխանությունները չեն հայտնել, թե արդյոք դա կապված է կորոնավիրուսի հետ:

Թուրքմենստանում, որտեղ պաշտոնական տվյալներով չկա համավարակ, իշխանությունները կարգադրել են չեղարկել ուսումնական տարվա ավարտը նշանավորող հանրային բոլոր միջոցառումները, այդ թվում՝ «Վերջին զանգի» տոնակատարությունը:

Որևէ պարզաբանում չտալով՝ այդ մասին երեկ հայտնել են կրթության բնագավառի ղեկավարները:

Թուրքմենստանը Կենտրոնական Ասիայի միակ երկիրն է, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսով ախտահարման ոչ մի դեպք: Օտարերկրացի փորձագետները չեն վստահում կորոնավիրուսի վերաբերյալ Թուրքմենստանից ստացվող պաշտոնական տեղեկություններին:

Ղրղըզստանում մայիսի 25-ից կվերաբացվեն մարզական սրահները և լողավազանները՝ պայմանով, որ այդ կենտրոններում կձեռնարկվեն վարակի տարածումը զսպելու միջոցներ:

Ուզբեկստանում որոշ քաղաքներում և ավաններում մայիսի 22-ից կվերաբացվեն թանգարանները, արվեստի սրահները և հանրային այգիները: Այդ վայրեր այցելող մարդիկ կպարտավորվեն դիմակներ կրել և պահպանել սոցիալական հեռավորություն:

XS
SM
MD
LG