Մատչելիության հղումներ

Թուրքմենստան. ձերբակալություններ կորոնավիրուս բառը հիշատակելու համար, մեկուսացման գոտիներ, պարենի պակաս


Թուրքմանստան - Հերթ Աշգաբատի խանութներից մեկի մուտքի դիմաց, մարտ, 2020թ.

«Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքմենստանի իշխանությունները համաճարակի դեմ պայքարի արդյունքում է՛լ ավելի են սահմանափակում մարդկանց իրավունքներն ու ազատությունները, երկրի բնակչությանը հետապնդում են կորոնավիրուսի թեմայով զրուցելու համար, սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը, երկրում համատարած գնաճ է և սննդամթերքի լրջագույն պակաս:

Իշխանությունները պաշտոնապես արգելել են արտաբերել կորոնավիրուս բառը, նախագահի այդ հրամանը խախտողները տասն օրով ազատազրկման են դատապարտվում, հայտնում է աղբյուրը:

Պաշտոնական Աշգաբատը կտրականապես հերքում է երկրում կորոնավիրուսի դեպքերի առկայությունը, թեև հաղորդվել է, որ Թուրքմենաբադ քաղաքի արվարձաններում առանձնացվել են հատուկ կարանտինային գոտիներ, բացի այդ` երկրում փակ են բոլոր հանրային վայրերը, կրթական հաստատությունները, դադարեցված է ցամաքային հաղորդակցությունը շրջանների միջև:

«Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության թղթակիցը տեղից հաղորդում է, որ վտանգված է նաև դրսում թափառող կենդանիների կյանքը, երկրում հերթական անգամ զանգվածաբար ոչնչացվում են շներ և կատուներ, նրանց հիմնականում սպանում են հատուկ թունավոր նյութերի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG