Մատչելիության հղումներ

Կենտրոնական Ասիայում թուլացնում են կարանտինը


Պաշտպանիչ դիմակներով սահմանապահները դիմավորում են օդանավը, որով Ճապոնիայից և Հարավային Կորեայից Ղազախստան են ժամանել Ղրղըզստանի քաղաքացիները, Ալմաթի, 14 մայիսի, 2020թ.

Թուրքմենստանում, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսի դեպքեր չկան:

Ուզբեկստանը կորոնավիրուսի կապակցությամբ ևս 15 օրով երկարաձգել է կարանտինի ռեժիմը, սակայն իշխանությունները մեղմել են որոշ սահմանափակումներ:

Կառավարական հանձնաժողովը հայտնել է, որ կարանտինը կգործի մինչև հունիսի 1-ը: Որոշ տնտեսական գործառույթներ այսօրվանից կարելի է վերսկսել:

Ուզբեկստանում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով ախտահարվել է 2 հազար 652 մարդ, մահացել է 11 հիվանդ:

Հարևան Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում հանրային տրանսպորտն աշխատում է առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան 10-ը:

Ղազախստանում չեղարկել են արտակարգ դրությունը, սակայն որոշ սահմանափակումներ դեռ մնացել են ուժի մեջ:

Պաշտոնական տվյալներով` Ղազախստանում կորոնավիրուսով ախտահարվել է 5 հազար 689 մարդ, մահացել է 34 հիվանդ:

Տաջիկստանում ախտահարվածների թիվը 907 է, մահացել է 29 մարդ:

Ղրղզստանում գրանցվել է կորոնավիրուսի 1111 դեպք, մահացել է 14 մարդ:

Թուրքմենստանը մնում է տարածաշրջանի միակ երկիրը, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել: Փորձագետներն արժանահավատ չեն համարում Թուրքմենստանից ստացվող տեղեկատվությունը:

XS
SM
MD
LG