Մատչելիության հղումներ

Երիտասարդը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով. ՔԿ


Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վանաձոր քաղաքի բնակչի կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները:

Քննչական կոիտեից հայտնում են, որ ձեռք բերված տվյալների համաձայն, Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը մայիսի 19-ին՝ ժամը 21:35-ի սահմաններում, նույն քաղաքի Արցախ պուրակում նկատելով ծառայություն իրականացնող ոստիկանին, որը նույն օրը՝ ժամը 17:00-ին երիտասարդին իրավախախտում կատարելու համար բերման էր ենթարկել, վիճաբանել և քաշքշել է վերջինիս՝ նշված միջադեպի հետ կապված, բռունցքներով դիտավորությամբ մի քանի հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, համազգեստից պոկել ծառայողական տարբերանշանը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործը: Ոստիկանը տուժող է ճանաչվել:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն: Առգրավվել է տուժողի ծառայողական համազգեստը և տարբերանշանը, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG