Մատչելիության հղումներ

Անգլիական Պրեմիեր լիգայում վերսկսում են մարզումները


Մեծ Բրիտանիա - Անգլիական ֆուտբոլային ակումբների հանդիպում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, արխիվ
Մեծ Բրիտանիա - Անգլիական ֆուտբոլային ակումբների հանդիպում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, արխիվ

Անգլիական Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստներն այսօրվանից սկսում են մարզումները, սակայն՝ որոշակի կանոններով. դրանք պետք է անցնեն փոքր խմբերով, յուրաքանչյուրում՝ առավելագույնը հինգ ֆուտբոլիստ, տևողությունն էլ չպետք է գերազանցի 75 րոպեն: Մարզիկները, հնարավորության դեպքում, պետք է նաև սոցիալական հեռավորության նորմերը պահպանեն:

Պատասխանատուները զգուշացրել են` անակնկալ ստուգումներ են անցկացնելու, հետևելու են կանոնների պահպանմանը նաև հեռակապի ու նորագույն այլ տեխնոլոգիաների միջոցով:

Մինչ այդ` անցած կիրակի, բոլոր ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են հանձնել:

Նախնական ծրագրի համաձայն՝ խաղերը կվերսկսվեն հունիսից: Դրանք սառեցվել էին ամիսներ առաջ` կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

XS
SM
MD
LG