Մատչելիության հղումներ

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով


Աշխարհի ուժեղագույն ակումբային մրցաշարը` Անգլիայի ֆուտբոլային Պրեմիեր լիգան, դադարեցնում է բոլոր խաղերի անցկացումը մինչև ապրիլի 3-ը: Այս մասին այսօր հայտարարել է Անգլիայի Ֆուտբոլային ընկերակցությունը` նշելով, որ Պրեմիեր Լիգայի, ինչպես նաև ավելի ցածր մակարդակի ազգային մրցաշարերի ու Ֆուտբոլի կանանց առաջնության հանդիպումները կվերսկսվեն ապրիլի 4-ին, «եթե բժիշկները չառարկեն, և առկա լինեն համապատասխան պայմանները»:

Այս որոշումը կայացվել է մարզադաշտերում մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու ինչպես նաև Պրեմիեր Լիգայի խաղացողնեի և մարզիչների շրջանում կորոնավիրուսի դեպքերի արձանագրման պատճառով: Այս պահին հայտնի է, որ կորոնավիրուսի վարակակիրների թվում են Լոնդոնի «Արսենալի» մարզիչ Մայքլ Արտետան և «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG