Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 184-ով, բուժվածներինը՝ 94-ով, գրանցվել է մահվան ևս երեք դեպք


Շտապ բուժօգնության ավտոմեքենա «Նորք» ինֆեկցիան հիվանդանոցի դիմաց, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 184-ով՝ հասնելով 4 հազար 44-ի, գրանցվել է մահվան ևս երեք դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 94-ով և հասել 1666-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 37 հազար 476 է:

Մահվան նոր դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 52-ի, կորոնավիրուսով վարակված ևս 22 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 304 մարդ:

Նշենք, որ մինչ այժմ մեկ օրում արձանագրված վարակի նոր դեպքերի ամենամեծ թիվը մայիսի 12-ին էր՝ 180, և մայիսի 14-ի ցուցանիշը 4-ով գերազանցում է այն:

XS
SM
MD
LG