Մատչելիության հղումներ

Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 4 մլն 350 հազարի, բուժվածներինը՝ 1 մլն 550 հազարի, մահացել է շուրջ 297 հազար մարդ


Կորոնավիրուսի թեստավորում, արխիվ

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 4 միլիոն 350 հազարի, բուժվածներինը՝ 1 միլիոն 550 հազարի, մահացել է շուրջ 297 հազար մարդ, վկայում են ԱՄՆ Ջոն Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Չինաստանում, որտեղ անցյալ տարվա վերջին սկսվել է վիրուսի տարածումը, հիվանդության նոր բռնկում է նկատվում: Ցզիլին քաղաքում սահմանափակվել է բնակչության տեղաշարժը, դպրոցները փակվել են, չեն աշխատում ավտոբուսներն ու երկաթուղին, ռեստորանները վերադարձել են առաքման ռեժիմի:

Ռուսաստանում մեկ օրում կրկին Covid-19-ի մոտ 10 հազար նոր դեպք է հայտնաբերվել:

Մահացությունը շարունակում է աճել Բրազիլիայում և ԱՄՆ-ում:

Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը հնարավորություն է ստացել կալանավայրից տեղափոխվել տնային կալանքի՝ համաճարակի պատճառով, ընդ որում՝ մինչև ազատազրկման ժամկետի, այլ ոչ թե կարանտինի ավարտը:

Եվրոպայում լրջորեն մտածում են Եվրամիության ներսում տուրիզմը վերականգնելու մասին:

Ռուսաստանի Պետդուման մեկ օրում ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս հեռավար քվեարկել ընտրություններում և հանրաքվեներին: Խորհրդարան է ներկայացվել նաև ոստիկանության իրավասություններն ընդլայնող օրենքի նախագիծ: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ ոստիկանությունն իրավունք կունենա ներխուժել մեքենաներ, մուտք գործել բնակելի և այլ տարածքներ՝ մարդկանց բերման ենթարկելու համար: Օրինագծում նշվում է նաև ոստիկանության ծառայողների կողմից հրազեն օգտագործելու հանգամանքների ընդլայնման մասին:

XS
SM
MD
LG