Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում հրաժարվում են արհեստական շնչառության ռուսական սարքերից


ԱՄՆ - Բուժաշխատողները հիվանդանոցի տարածքում տեղափոխում են կորոնավիրուսով վարակվածին, Նյու Յորք, ապրիլ, 2020թ.
ԱՄՆ - Բուժաշխատողները հիվանդանոցի տարածքում տեղափոխում են կորոնավիրուսով վարակվածին, Նյու Յորք, ապրիլ, 2020թ.

Միացյալ Նահանգներում հրաժարվում են ռուսական արտադրության արհեստական շնչառության բժշկական սարքավորումներից, որոնց միջոցով թթվածին է մղվում կորոնավիրուսով հիվանդների թոքերը: Պատճառը Սանկտ Պետերբուրգում երեկ տեղի ունեցած միջադեպն է, երբ նույնատիպ ապարատների բռնկմանը հաջորդած հրդեհի պատճառով առնվազն հինգ մարդ զոհվեց:

Նյու Յորքի և Նյու Ջերսիի քաղաքային իշխանությունները վերադարձրել են արհեստական շնչառության ռուսական ապարատները:

ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության մամուլի խոսնակ Ջանեթ Մոնտեզին ասել է, թե Միացյալ Նահանգները որոշում կընդունի՝ նպատակահարմա՞ր է արդյոք օգտագործել ռուսական այդ ապարատները, սպասում են հետաքննության ավարտին: Նա նշել է, որ ամերիկյան հիվանդանոցներում դրանք չեն օգտագործվել, որպես պահուստային տարբերակ են պահվել:

Անցած ամիս Ռուսաստանը բժշկական օգնություն էր տրամադրել Միացյալ Նահանգներին, հետո պարզվեց, որ ԱՄՆ-ը ստացված ապրանքների համար վճարել է:

XS
SM
MD
LG