Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում հրդեհից հինգ մարդ է մահացել


Ռուսաստան - Հրշեջները դեպքի վայրում, Սանկտ Պետերբուրգ, 12-ը մայիսի, 2020թ.

Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում հրդեհից հինգ մարդ է մահացել: Կրակը բռնկվել է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ բուժում էին ստանում կորոնավիրուսով վարակվածները:

Հրդեհը սկսվել է այսօր վաղ առավոտյան, ըստ նախնական վարկածի` թոքերի օդափոխիչ սարքի բռնկումից, որն աշխատել է ողջ հզորությամբ: Փրկարարները տարհանել են 150 մարդու:

Հարուցվել է քրեական գործ` անփութությամբ մահ պատճառելու հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG