Մատչելիության հղումներ

Բժշկական սարքավորումներով բեռնված ռուսական օդանավը վայրէջք է կատարել Նյու Յորքում


ԱՄՆ - Ռուսական բեռնատար օդանավը վայրէջք է կատարում Նյու Յորքի «Ջոն Քենեդի» օդանավակայանում, 1-ը ապրիլի, 2020թ.

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու նպատակով Ռուսաստանը որպես օգնություն Միացյալ Նահանգներ է ուղարկել բժշկական սարքավորումներով բեռնված օդանավ: «Ռուսաստանյան խոշորագույն Ан-124 օդանավը՝ բեռնված բժշկական սարքավորումներով, քիչ առաջ վայրէջք է կատարել Նյու Յորքում: Ռուսաստանը ԱՄՆ-ին օգնում է կանխել համաճարակի տարածումը և բուժել վարակվածներին», - հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը:

Նյու Յորքը դարձել է համաճարակի էպիկենտրոն, վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցված կորոնավիրուսի 215 հազար դեպքերից շուրջ 84 հազարը Նյու Յորք նահանգում է, մահվան 5 հազար 110 դեպքերից 2 հազար 219-ը` Նյու Յորքում:

Ռուսաստանից Միացյալ Նահանգներ բժշկական օգնություն ուղարկելու շուրջ մարտի 31-ին պայմանավորվել են նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում:

ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսը ավելի ուշ հայտարարել է, որ այդ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են Ռուսաստանից անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու մասին, գործարքի ծավալների և գների մասին չի հաղորդվում:

XS
SM
MD
LG