Մատչելիության հղումներ

Բարդ է կորոնավիրուսից և կորոնավիրուսի «հետ» մահվան դեպքերը տարանջատելը, շեշտում է համաճարակաբանը


Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածության կտրուկ աճ գրանցվեց՝ ամեն օր 100-ից ավելի նոր դեպք:

Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր բժիշկ-համաճարակաբան Արման Բադալյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Հիմա մենք տեսնում ենք վիճակագրությունը և Առողջապահության նախարարության հրապարակած տեղեկությունները: Այնտեղ եթե մենք ուշադիր նայում ենք, մահվան գրեթե բոլոր դեպքերում նշվում է, որ հիվանդը ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ՝ խրոնիկ հիվանդություն, կամ, չգիտեմ... Այսինքն՝ ստացվում է, որ մահացել է հիվանդը ոչ թե կորոնավիրուսից, այլ մահացել է ինչ-որ մի ուղեկցող հիվանդությունից, ենթադրենք՝ դա կարող է լինել քաղցկեղ, կարող է լինել շաքարախտ, կարող է լինել բարձր ճնշում, կարող են լինել, ասենք, սիրտ-անոթային հիվանդություններ իշեմիկ: Ի՞նչ կարող եք ասել: Կարո՞ղ ենք արդյոք բոլոր այդ մահերը վերագրել կորոնավիրուսին, և ինչո՞ւ:

Արման Բադալյան. – Դուք բարձրացրեցիք ամենաբարդ երևի հարցերից մեկը: Ի միջի այլոց, եթե նկատել եք, այնտեղ պատկան մարմինները նաև մի տող էլ են ավելացրել՝ մահ ոչ կորոնավիրուսի հետ կապված, չէ՞, եթե նկատած կլինեք, ենթադրենք՝ 45 մահացած, եթե չեմ սխալվում՝ 12, այս վերջին տվյալներով, ոչ դրանից:

Ըստ ինձ՝ դա բավական բարդ հարց է, ես միանշանակ կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետև էստեղ մինչ այսօր էլ վերջնական եզրահանգում չկա դրա վերաբերյալ, այսինքն՝ կորոնավիրուսը ինքնին՝ որպես վիրուս, ի՞նչ խնդիրներ է առաջացնում տարբեր հյուսվածքներում, մասնավորապես՝ թոքային, որը կարող է բերել, ենթադրենք, մահվան, և կորոնավիրուսը, որը որ բարդացնում է ընթացքը: Բայց բարդացնելու տեսանկյունը, ես կարծում եմ, այսօր ամենատարածված տարբերակն է, որովհետև մենք նախադեպ ունեինք գրիպի հետ նույն, հա՞, գրիպ ասոցիացված մահի գաղափարը կար, և կորոնա ասոցիացված մահի գաղափարն էլ է այստեղ գալիս: Բայց հստակ տարանջատել՝ շատ այսօր, միջազգային հանրությունն էլ դեռ, կան ուղեցույցներ՝ ԱՀԿ-ի կողմից մշակված և այլն, բայց վերջնական, ես ինչպես նայում եմ վիճակագրությանը և տարբեր հոդվածներին, վերջնական եզրակացության գալ՝ կորոնավիրուսը ինչ խնդիրներ է բերում՝ և՛ ինքնին, և՛ երբ որ զուգորդվում է այլ խնդիրների հետ և նա բարդացնում է, ինչ է կատարվում: Այստեղ էդ տարանջատումը բավական բարդ է: Դրա համար՝ կորոնավիրուսից մահացած է, կորոնավիրուսի «հետ», այսպես ասած՝ от, թե с коронавирусом, ինչպես ռուսներն են ասում, դեռ բավական բարդ է ասել:

Ամեն դեպքում, այսօր թերապևտները և մնացած մասնագետները նեղ կլինիկական վկայում են, որ հնարավոր է, որ սկսած ինֆարկտից, մնացած այլ բարդություններով, կորոնավիրուսը կարա բարդացնի և նպաստի վարակի, ուրեմն, մուտքի դուռ բացի, ենթադրենք, մյուս ինֆեկցիաների համար և այլն, ծանրացնի, մի խոսքով, եղած վիճակը մարդու և բերի մահվան: Դա հստակ տեսնում ենք:

Բայց էստեղ բավական հետազոտական, այդ պաթանատոմիական, այստեղ նաև դիահերձումները նույնպես մեծ դերակատարություն ունեն՝ էդ ամբողջը պիտի բերի մի հատ վերջնական եզրահանգման, որ մենք հստակ ճանաչենք էս վարակը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 10-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG