Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն այլ երկրների ղեկավարներին հրավիրել է Մինսկ` մայիսի 9-ի շքերթին


Բելառուսի նախագահն աշխարհի առաջնորդներին հրավիրում է Մինսկ` Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված ռազմական շքերթի:

«Հրապարակավ հրավիրում եմ բոլորին, գոնե նախկին ԽՍՀՄ երկրների ղեկավարներին: Հույս ունենանք, որ ինչ-որ մեկը կգա, չգան, ինքներս կանենք»,- այսօր ասել է Լուկաշենկոն տեղական լրատվամիջոցներին:

Ի տարբերություն այլ երկրների` Մինսկն այս տարի տոնական միջոցառումները չի չեղարկել` չնայած կորոնավիրուսի համաճարակին: Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները երեկ քննադատել էին այս որոշումը, փոխխոսնակը հայտարարել էր, թե պաշտոնական պատվիրակություն չի մեկնի: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին էլ պնդել էր.- «Այս պայմաններում շքերթի անցկացումը հանցագործություն է, մենք դրան չենք մասնակցի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG