Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Մայիսի 9-ի շքերթը կայանալու է»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ

Բելառուսի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել մայիսի 9-ին Մինսկի կենտրոնում Հաղթանակի օրվա առթիվ շքերթ անցկացնելու գաղափարից: Կիրակի օրը կայացած խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք չենք կարող չեղարկել շքերթը, պարզապես չենք կարող: Ես այդ մասին շատ եմ մտորել: Դա շատ զգացմունքային, նաև գաղափարական խնդիր է: Եկեք, մտածենք, թե ինչ կասեն մարդիկ, [եթե շքերթը չեղարկվի]: Մեկ, երկու օր կանցնի, և կասեն, որ մենք վախեցանք»,- հայտարարում էր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի խոսքով.- «Համաճարակաբանական տեսանկյունից Մայիսի 9-ի շքերթը ամենավտանգավոր միջոցառումը չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG