Մատչելիության հղումներ

Սաակաշվիլի. «Կարծում եմ` Զելենսկին իմ նշանակման մասին շուտով կհայտարարի»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, կոլաժ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հույս է հայտնել, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկա օրերին կհայտարարի իր նշանակման մասին: Թե ինչ պաշտոնում` Սաակաշվիլին չի հստակեցրել:

«Մտածում եմ, որ նա ինքը շուտով կասի, քանի որ գիտի` իրավիճակը բարդ է, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել», - ասել է նա ուկրաինական լրատվամիջոցների հետ զրույցում:

Հարցին` արդյոք նշանակումը կարող է լինել այս շաբաթվա ընթացքում, Օդեսայի նախկին նահանգապետը պատասխանել է. - «Հուսով եմ` այո»:

Սաակաշվիլին շաբաթներ առաջ հայտարարել էր, թե Զելենսկին իրեն երկրի փոխվարչապետի պաշտոնն է առաջարկել, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել Թբիլիսիում: Վարչապետ Գիորգի Գախարիան սպառնացել էր ետ կանչել Վրաստանի դեսպանին, հիշեցնելով, որ նախկին նախագահը հայրենիքում մեղավոր է ճանաչվել մի շարք հանցանքների համար:

Ավելի ուշ Սաակաշվիլիի թեկնածությունը հավանություն չէր ստացել Ուկրաինայի խորհրդարանում Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության շրջանում:

XS
SM
MD
LG