Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիին փոխվարչապետ նշանակելու հարցում Ուկրաինայի իշխող ուժի ներսում տարաձայնություններ կան


Ուկրաինա - Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժամանում է Գերագույն ռադա, Կիև, 24-ը ապրիլի, 2020թ.

Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում նշանակելու հարցում այդ երկրի իշխող ուժի ներսում տարաձայնություններ կան:

Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը հայտարարել է, որ հնարավոր է դեմ քվեարկի Վրաստանի նախկին նախագահի թեկնածությանը: Ռազումկովը նշել է, որ իշխող կուսակցությունում բավարար թվով մարդիկ կան, ովքեր կարող են օգտակար լինել նախարարների կաբինետին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախորդ շաբաթ առաջարկել էր Սաակաշվիլիին նշանակել բարեփոխումները համակարգող փոխվարչապետի պաշտոնում. Այդ որոշմանը կոշտ են արձագանքել մասնավորապես Վրաստանի իշխանությունները՝ հիշեցնելով, որ նախկին առաջնորդը հայրենիքում մեղադրվում է մի շարք ծանր հանցանքներում: Անցած օրերին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալաքվաձեն ուկրաինացի պաշտոնակցին հղած հատուկ նամակում ընդգծել է, որ Սաակաշվիլիի նշանակումը կհարվածի երկու երկրների հարաբերություններին:

XS
SM
MD
LG