Մատչելիության հղումներ

Ռուսաստանում` կորոնավիրուսի նոր դեպքերի շեշտակի աճ


Ռուսաստանցիները հարգանքի տուրք են մատուցում համավարակի ընթացքում մահացած բուժաշխատողների հիշատակին, Սանկտ Պետերբուրգի հիվանդանոց, 1 մայիսի, 2020թ.

Ռուսաստանում մայիսի 3-ին գրանցվել է նոր կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ՝ ստուգումների արդյունքների համաձայն, ախտահարվածների թիվը մեկ օրում բարձրացել է ավելի քան 10 հազար 600-ով և հասել է 134 հազար 687-ի:

Ռուսաստանը դարձել է կորոնավիրուսի դեպքերի թվով առաջին երկիրը Եվրոպայում:

Սակայն մահացության թիվը համեմատաբար մեծ չէ: Այսօրվա դրությամբ, պաշտոնական տվյալներով, Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 1280 մարդ: Ավելի քան 15 հազար վարակված ապաքինվել է:

Վարակվածների թվում է նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:

XS
SM
MD
LG