Մատչելիության հղումներ

Աշխարհում սկսում են թուլացնել կարանտինը


Երեկվանից իսպանացիները ստացան լողափում զբոսնելու հնարավորություն, Լաս Կանտերաս, 2 մայիսի, 2020թ.
Երեկվանից իսպանացիները ստացան լողափում զբոսնելու հնարավորություն, Լաս Կանտերաս, 2 մայիսի, 2020թ.

Եվրոպական մի շարք երկրներում և Ամերիկայի որոշ նահանգներում սկսել են աստիճանաբար թուլացնել կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները:

Այսօր երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում խոսելու է համավարակը զսպելու և տնտեսական ակտիվությունը խթանելու հարցերի մասին:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1 միլիոն 100 հազար մարդ: Զոհերի թիվը գերազանցել է 66 հազարը:

Կորոնավիրուսից առավել տուժած երկրորդ երկրում՝ Իտալիայում, պատրաստվում են վաղվանից չեղարկել սահմանափակումների մի մասը: 4 միլիոն մարդ կվերադառնա աշխատանքի:

Մայիսի 2-ին Իսպանիայում մարդկանց թույլատրել են դուրս գալ փողոցնեև և սպորտով զբաղվել: Իսպանիայում խստագույն կարանտինը 48 օր է տևել:

Աշխարհի մեծ ու փոքր երկրների ղեկավարները և առողջապահության միջազգային կառույցները բնակիչներին զգոնության կոչ են անում, հորդորում են շարունակել վարակից պաշտպանվելու գործողություններն ու չենթադրել, թե կարանտինի թուլացումը վկայում է վարակի նահանջի մասին:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3 միլիոն 400 հազար մարդ, զոհվել է մոտ 243 հազար մարդ: Ենթադրվում է, որ համավարակը ծանրագույն հարված է հասցրել մոլորակի տնտեսությանը:

XS
SM
MD
LG