Մատչելիության հղումներ

OPEC+ երկրներն սկսում են կրճատել նավթի արդյունահանումը


Նավթ արտահանող երկրների կազմակերպության` OPEC-ի երկրներն ու շուկայի մյուս խոշորագույն խաղացողները, այդ թվում` Ռուսաստանն ու Ադրբեջանը, այսօրվանից սկսում են կրճատել նավթի արդյունահանումը:

Շաբաթներ առաջ ձեռք բերված աննախադեպ համաձայնությամբ կողմերը պայմանավորվել են օրական արտահանումը նվազեցնել 9,7 միլիոն բարելով` նավթի հետագա գնանկումը կանխելու համար:

Ըստ փորձագետների՝ այսօր շուկայում 20-25 միլիոն բարելի ավելցուկ կա, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխարհով մեկ տնտեսությունը կաթվածահար է եղել, ավիահաղորդակցությունը` սառեցվել:

XS
SM
MD
LG