Մատչելիության հղումներ

Եվրամիությունը և Բրիտանիան պայմանավորվել են վերսկսել բանակցությունները


Բրիտանիայի հետ բանակցություններում ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնիե, արխիվ
Բրիտանիայի հետ բանակցություններում ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնիե, արխիվ

Բրիտանիայի և Եվրամիության պատվիրակության ղեկավարները տեսակոնֆերանսի միջոցով պայմանավորվել են վերսկսել բանակցությունները ԵՄ-ից Միացյալ Թագավորության վերջնական ելքի պայմանների շուրջ: Դրանք ընդհատվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Կողմերին շատ քիչ ժամանակ է մնացել՝ խուսափելու կտրուկ բաժանումից: Միշել Բարնիեն, ով գլխավորում է ԵՄ պատվիրակությունը Բրիտանիայի հետ բանակցություններում, և նրա բրիտանացի գործընկեր Դեյվիդ Ֆրոսթը երեկ խոսել և համաձայնեցրել են բանակցությունների հաջորդ երեք փուլերի ժամկետները՝ մեկ շաբաթ տևողությամբ ապրիլին, մայիսին և հունիսին: Դրանք բոլորը նախատեսվում է անցկացնել տեսակապի միջոցով:

Հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես լքեց Եվրամիությունը, բայց փաստացի ոչինչ չի փոխվի մինչև այս տարվա վերջ: Մինչև դեկտեմբերի 31-ը Միացյալ Թագավորության և ԵՄ-ի միջև կպահպանվի մարդկանց, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG