Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ այսօր և վաղը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում սպասվում է -2-ից -3, հողի մակերևույթին՝ -4-ից -5 աստիճան ցուրտ։
Առաջիկա գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0-ից -1, հողի մակերևույթին՝ -2-ից -3 աստիճան ցուրտ։
Այսօր Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։ Տեղումներ են սպասվում նաև ապրիլի 11-ին, իսկ ապրիլի 9-10-ը, 12-ին՝ առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ը աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով։
Երևանում ապրիլի 8-10-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։