Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ նախարարը Միացյալ Նահանգներից պահանջում է վերջ տալ պատժամիջոցներին


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կառավարության նիստի ժամանակ, մարտ, 2020թ.

Միացյալ Նահանգները պետք է վերջ տա սահմանափակումներին, որոնք խոչընդոտում են Իրանին նավթ վաճառել, այսօր հայտարարել է երկրի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Մեր ուզածն այն է, որ Դոնալդ Թրամփը դադարեցնի խանգարել Իրանին վաճառել իր նավթն ու այլ ապրանքները, չխոչընդոտի գնել այն, ինչ անհրաժեշտ է` ստանալով գումարային փոխանցումները», - գրել է Զարիֆը Թվիթերում:

Թրամփի վարչակազմը երկու տարի առաջ է վերականգնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, պնդելով, թե Թեհրանը հովանավորում է ահաբեկչությունն ու ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում:

Պատժամիջոցների տակ հայտնված երկրում տնտեսական ու սոցիալական իրավիճակն է՛լ ավելի է սրվել կորոնավիրուսի պատճառով. Իրանը դարձել էր համաճարակի երկրորդ օջախը` Չինաստանից հետո: Փետրվարից մինչ օրս, ըստ պաշտոնական տվյալների, երկրում ավելի քան 3 հազար 700 մարդ է մահացել, վարակված են մոտ 60 հազարը:

XS
SM
MD
LG