Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն կորցրեց Իրանի հանդեպ պատժամիջոցները վերացնելու պատմական շանսը. Ռոհանի


Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր ասել է, որ ԱՄՆ-ն կորցրեց Իրանի հանդեպ պատժամիջոցները վերացնելու պատմական շանսը` նշելով, որ այդուհանդերձ պատժամիջոցները չխոչընդոտեցին կորոնավիրուսի դեմ Թեհրանի պայքարին:

Հեռուստատեսությամբ հեռարձակված կառավարության նիստում անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակին` Ռոհանին ասել է, թե ամերիկացիները ներողություն խնդրելու և Իրանի հանդեպ անարդարացի պատժամիջոցները վերացնելու հիանալի հնարավորություն ունեին:

Ռոհանիի մեկնաբանությունը հաջորդեց ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի նախօրեին արված հայտարարությանը, թե Վաշինգտոնը հնարավոր է դիտարկի պատժամիջոցները մեղմելու հարցը, որն արդեն մեծ վնաս է հասցրել Իրանի տնտեսությանը:

COVID-19 վիրուսի հետևանքով, պաշտոնական տվյալներով, Իրանում 2800 մարդ է մահացել, արձանագրվել է վարակի 44 հազար դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG