Մատչելիության հղումներ

Ջոնսոնը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում


Մեծ Բրիտանիա - Լոնդոնի Սեյնթ Թոմաս հիվանդանոցը, որտեղ բուժվում է վարչապետ Բորիս Ջոնսոնը, 7-ը ապրիլի, 2020թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում:

55-ամյա Բորիս Ջոնսոնի մոտ երկու շաբաթ առաջ կորոնավիրուս էր ախտորոշվել, մոտ մեկ շաբաթ նա մնացել էր կառավարական առանձնատանը, սակայն անցած կիրակի` բժշկի խորհրդով, տեղափոխվել է հիվանդանոց:

Երեկ ուշ երեկոյան հաղորդվեց, որ նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժնում: Պաշտոնական աղբյուրներն առայժմ մանրամասներ չեն հաղորդում, նշվում է միայն, որ սա «նախազգուշական քայլ է», կառավարությունը հայտարարում է, թե վարչապետն արհեստական շնչառության սարքի միացված չէ, բայց չի հերքում, որ նրան թթվածին է տրվել: «Վարչապետը հուսալի ձեռքերում է», - այսօր հայտարարել է արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը:

XS
SM
MD
LG