Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետին փոխադրել են հիվանդանոց


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, Լոնդոն, 27-ը մարտի, 2020թ.

Կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին փոխադրել են հիվանդանոց, քանի որ նրա ջերմությունը չի իջնում:

Վարչապետը տասն օր առաջ է հայտնել հիվանդանալու մասին և ինքնամեկուսացվել է: Նա ասել է, որ իրեն լավ է զգում, և միակ տհաճությունը բարձր ջերմությունն է:

Բժիշկներն ասել են, թե վարչապետին հիվանդանոց փոխադրելը սոսկ նախազգուշական քայլ է, որին նրանք դիմել են հնարավոր բացասական զարգացումները կանխելու համար:

55-ամյա վարչապետը, բժիշկների փոխացմամբ, մինչ այդ առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել:

Շաբաթ օրը վարչապետի հղի ընկերուհին՝ Քերի Սայմոնդսը հայտնել է, որ ունի կորոնավիրուսին բնորոշ բոլոր ախտանշանները, սակայն ստուգման չի ենթարկվել և ինքնամեկուսացվել է:

Չի բացառվում, որ գիշերը հիվանդանոցում անցկացնելուց հետո վարչապետը կվերադառնա իր բնակարան, սակայն բոլոր դեպքերում արդեն հայտնի է, որ երկուշաբթի օրը նախատեսված Բրիտանիայի կառավարության արտակարգ նիստը վարելու է արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG