Մատչելիության հղումներ

Մայիլյանը չի հստակեցնում՝ ընդունո՞ւմ է արդյոք ընտրությունների արդյունքները


Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյան, մարտ, 2020թ.
Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյան, մարտ, 2020թ.

Լեռնային Ղարաբաղի նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից շուրջ մեկ օր անց նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Մասիս Մայիլյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների արդյունքներով տեղի կունենա երկրորդ փուլ՝ նախագահի պաշտոնի համար պայքարը կշարունակեն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով ստացել է քվեների 49,2 տոկոսը, և արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:

Մայիլյանը տարածած հայտարարությունում չի հստակեցնում՝ ընդունո՞ւմ է ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ: «Այժմ քաղաքական խորհրդատվություններ ենք անցկացնում և մոտ օրերս հանրությանը կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին», - ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է Արցախի նախագահի թեկնածուն:

XS
SM
MD
LG