Մատչելիության հղումներ

Դատախազություն. Ըստ ՌԴ օրենսդրության` Վահագն Հարությունյանին մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցել է


Վահագն Հարությունյան, արխիվ

Ռուս իրավապահները եզրահանգել են, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, հետախուզվող, 1 տարուց ավելի Ռուսաստանում գտնվող Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել, քանի որ, ըստ ռուսական օրենսդրության, նրան մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցել է։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից։

Մարտի 15-ին հայտնի դարձավ, որ Վահագն Հարությունյանը ձերբակալվել է Մոսկվայում, ապա երկու օր անց ազատ արձակվել։

Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ ռուս իրավապահները Հայաստանի ոստիկանությանը տեղեկացրել են ձերբակալման մասին, և առաջիկայում գործողություններ կձեռնարկվեն նրան արտահանձնելու համար:

Հեղափոխությունից հետո, երբ հայտարարվեց, որ նոր բացահայտումներ են արվել, 2008-ի արյունալի իրադարձությունների քրեական գործում մեղադրյալ ներգրավվեց նաև Հարությունյանը՝ ապացույցները կեղծելու համար:

Ավելի ուշ Վահագն Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

Քննչական խմբի նախկին ղեկավարը, որը դեռ 2018 թվականի հուլիսից էր գտնվում Մոսկվայում, «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտարարել էր՝ չի ընդունում մեղադրանքը, և այն անհիմն, ապօրինի և շինծու է:

Վահագն Հարությունյանը Ռուսաստանի մայրաքաղաք էր մեկնել սիրտ-անոթային խնդիրները բուժելու նպատակով:

XS
SM
MD
LG