Մատչելիության հղումներ

Պեսկովը հայտարարել է՝ «դեռևս որևէ պատճառ չկա» Ռուսաստանում արտակարգ իրավիճակ հայտարարելու համար


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի օրը հայտարարել է, որ «դեռևս որևէ պատճառ չկա» Ռուսաստանում արտակարգ իրավիճակ հայտարարելու՝ կորոնավիրուսի հետ կապված:

Ռուսաստանում մարտի 16-ի տվյալներով, վարակվածների թիվը հասել է 93-ի՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով մեկուկես անգամ:

Վարակի տարածումը կանխելու նպատակով այսօրվանից Ռուսաստանի կառավարությունը դադարեցրել է օդային հաղորդակցությունը եվրոպական երկրների հետ և փակել սահմանները՝ այդ թվում Բելառուսի հետ:

Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով Կրեմլում իրենց աղբյուրները, հայտնում են, որ ապրիլի 22-ին նախատեսված համառուսաստանյան քվեարկությունը կարող է հետաձգվել մինչև հունիս: Իշխանությունները մտավախություն ունեն, որ վիրուսի պատճառով կգրանցվի աննախադեպ ցածր մասնակցություն:

Պաշտոնական մարմինները առայժմ չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը:

XS
SM
MD
LG